Համաշխարհային տնտեսական աճը հետընթաց կգրանցի 2020թ., սակայն 2021թ. կվերականգնվի․ ԱՄՀ |tert.am|
09:14 - 24 մարտի, 2020

Համաշխարհային տնտեսական աճը հետընթաց կգրանցի 2020թ., սակայն 2021թ. կվերականգնվի․ ԱՄՀ |tert.am|

tert.am: Արժույթի միջազգային հիմնադրամն ակնկալում է, որ այս տարի համաշխարհային տնտեսությունը հետընթաց կգրանցի կորոնավիրուսի պատճառով: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԱՄՀ-ի ղեկավար Կրիստալինա Գեորգիևայի հայտարարության մեջ, որով նա հանդես է եկել «մեծ քսանյակի» ֆիննախարարների հետ հեռախոսային համաժողովի ավարտին:

«Նախ և առաջ, համաշխարհային աճի հեռանկարները 2020 թվականի համար բացասական են. հետընթաց տեղի կունենա, որը առնվազն նման կլինի համաշխարհային ֆինանասական ճգնաժամին կամ ավելի վատ: Սակայն ակնկալում ենք, որ համաշխարհային ՀՆԱ-ի աճը կվերականգնվի 2021թ․»,- ասվում է հիմնադրամի ղեկավարի հայտարարության մեջ:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել