Համայնքի նվիրատվությունները թափանցիկ դարձնելու «Լուսավոր Հայաստանի» առաջարկը մերժվեց |hetq.am|
11:08 - 25 մարտի, 2020

Համայնքի նվիրատվությունները թափանցիկ դարձնելու «Լուսավոր Հայաստանի» առաջարկը մերժվեց |hetq.am|

hetq.am: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական առաջարկը, որով խմբակցությունը ցանկանում էր առավել թափանցիկ դարձնել համայնքին արված նվիրատվությունները:

Ըստ նախագծի` համայնքի ավագանին իր որոշմամբ հավանություն է տալիս նվիրատվության ընդունմանն այն դեպքում, երբ համայնքը նվիրառու է, ինչից հետո միայն նվիրատվության պայմանագիրը կարող է համարվել կնքված, իսկ նվերը՝ ընդունված: Նախագիծը մերժվեց 36 կողմ,  77 դեմ ձայներով` չնայած ընդունվել էր առաջին ընթերցմամբ:

Դեմ քվեարկեց քաղաքական մեծամասնությունը: Մինչ քվեարկությունը վարման կարգով խոսեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը` ասելով, որ նախագծում իրավական ու բովանդակային խնդիրներ կան, ինչպես` մարաթոնների ժամանակ արված նվիրատվությունների հարցը:

Նախագծի հիմնական զեկուցող Անի Սամսոնյանը հակադարձեց` պատգամավորի բարձրաձայնած հարցը այս նախագծով չի կարգավորվում, մարաթոնների ժամանակ արված նվիրատվություններն այսպես, թե այնպես թափանցիկ են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել