Համայնքի ղեկավարի կինը, առանց բարձրագույն կրթության, մանկապարտեզի տնօրեն է աշխատել |hetq.am|
08:28 - 10 հունիսի, 2019

Համայնքի ղեկավարի կինը, առանց բարձրագույն կրթության, մանկապարտեզի տնօրեն է աշխատել |hetq.am|

hetq.am։ Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքի ղեկավար Սարգիս Մարգարյանի կինը՝ Լուսիա Ասատրյանը, մոտ 11 տարի աշխատել է մանկապարտեզի տնօրենի պաշտոնում՝ չունենալով բարձրագույն կրթություն:

«Նախադպրոցական կրթության մասին» օրենքի համաձայն՝ նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն կրթություն, ինչպես նաև վերջին 10 տարվա ընթացքում առնվազն երկու տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

Լեռնագոգի համայնքապետ Սարգիս Մարգարյանը ասաց, որ կինը բուհ-ից դուրս է մնացել 5-րդ կուրսի առաջին կիսամյակից՝ երեխաների պատճառով: Իսկ երբ նշանակվել է տնօրենի պաշտոնում, այդ ժամանակ բարձրագույն կրթության պահանջ չկար:

Հետագայում, երբ օրենսդիրն ամրագրել է այդ պահանջը, և եղել է կրթության և գիտության նախարարի հրամանը՝ պարտադիր բարձրագույն կրթության պահանջով, կինը մոտ 4 տարվա աշխատող է եղել և պարբերաբար մասնակցել է վերապատրաստման դասընթացներին:

«Մանկապարտեզի տնօրենի պաշտոնից ազատվելու դիմում է գրել և աշխատանքից ազատվել է»,- ասաց Ս. Մարգարյանը: Ըստ նրա՝ նախկինում և՛ վերահսկիչ պալատը, և՛ մարզպետարանը ստուգումներ իրականացրել են համայնքում և այդ փաստը խախտում չեն համարել:

Ավելին՝ hetq.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել