Հակաճգնաժամային 8-րդ միջոցառման աջակցությունից կօգտվի ևս 30 հազար մարդ

 |armenpress.am|
20:30 - 30 ապրիլի, 2020

Հակաճգնաժամային 8-րդ միջոցառման աջակցությունից կօգտվի ևս 30 հազար մարդ |armenpress.am|

armenpress.am: Կառավարության հակաճգնաժամային 8-րդ միջոցառման աջակցությունից կօգտվի ևս 30 հազար մարդ։ Այդ մասին  Ֆեսբուքի ուղիղ եթերում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կառավարությունում լրացում կատարեցինք, հակաճգնաժամային 8-րդ միջոցառումով։ Այդ միջոցառման արդյունքում մեր աջակցությունից կօգտվի ևս 30 հազար մարդ։ Տուժած ոլորտների ցանկում ավելացրել են գործունեության 13 տեսակներ, ցանկը կա համացանցում։ Միջոցառումից կարող են օգտվել նաև քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողները։ Նախկինում սխալ լրացված տնտեսական գործունեության տեսակի դասակարգիչները մինչև մայիսի 5-ը հնարավոր է ուղղել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել