ՀՔԾ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի նյութերը

 |armenpress.am|
19:27 - 30 ապրիլի, 2020

ՀՔԾ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի նյութերը |armenpress.am|

armenpress.am: Հատուկ քննչական ծառայությունը ստացել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» նախաձեռնության համահիմնադիր Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի նյութերը։ Այս մասին տեղեկացրեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

«ՀՔԾ-ն ստացել է միջադեպի վերաբերյալ նյութերը»,- ասաց Օհանջանյանը։

Ավելի վաղ, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյան հայտնել էր, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» նախաձեռնության համահիմնադիր Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի նյութերը փոխանցվել են Հատուկ քննչական ծառայություն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել