ՀՆԱ-ի աճը որոշակի դանդաղում է, բայց դա խնդիր չենք համարում. Բաբկեն Թունյանը` առաջին եռամսյակում արձանագրված ՀՆԱ-ի ցուցանիշի մասին |tert.am|
06:32 - 15 հուլիսի, 2019

ՀՆԱ-ի աճը որոշակի դանդաղում է, բայց դա խնդիր չենք համարում. Բաբկեն Թունյանը` առաջին եռամսյակում արձանագրված ՀՆԱ-ի ցուցանիշի մասին |tert.am|

tert.am։ ՀՆԱ-ի աճը որոշակի դանդաղում է, բայց դրա տոկոսը շատ բարձր ցուցանիշ է: Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը` անդրադառնալով 2019 թվականի առաջին եռամսյակում արձանագրված ՀՆԱ-ի 7.1% աճին, այն դեպքում, որ անցած տարվա առաջին եռամսյակի ՀՆԱ-ի աճը եղել է 9,9%,:

«Դա ընդհանրապես խնդիր չենք համարում: Եթե վերցնենք նախորդի նախորդը, կստացվի՝ էական աճ կա, եթե համեմատենք վերջին երեք տարվա հետ, ապա ևս կստացվի՝ աճ կա»,- ասաց նա: Այսինքն՝ Բաբկեն Թունյանի ներկայացմամբ՝ աճ ամեն դեպքում կա, պարզապես աճի տեմպն է թուլացել, որովհետև անցած տարվա բազան շատ բարձր է եղել, իսկ դրա նախորդ տարվա բազան շատ ցածր է եղել:
Հարցին, թե կան ամեն դեպքում ոլորտներ, որոնք անհանգստացնող է համարում, նա արձագանքեց՝ թվարկելով գյուղատնտեսության, շինարարության ոլորտները՝ նշելով՝ պետք է ավելի ուշադրություն դարձնել դրանց, և պետք է ծառայությունների ոլորտն առողջանա: «Այսինքն` բուքմեյքերական ծառայությունների փոխարեն շեշտը դրվի այլ տիպի ծառայությունների վրա: Բայց դա միանգամից չի լինում, տնտեսությունն ինքն իրեն է գալիս դրան»,-ասաց նա:

Նա դժվարացավ կանխատեսումներ ներկայացնել հետագա ամիսների աճի տեմպի վերաբերյալ և նշեց, որ նույնիսկ միջազգային կառույցները իրենց կանխատեսումերով երբեմն սխալվում են, չնայած որ կարծում է` տարվա վերջին կունենանք նախատեսվածից ոչ ցածր աճ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել