ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցավ Վրաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը
09:24 - 13 մարտի, 2019

ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցավ Վրաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի ունեցավ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դիմավորման պաշտոնական արարողությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախագահական նստավայրում Սալոմե Զաուրաբիշվիլիին դիմավորեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Դիմավորման պաշտոնական արարողության ընթացքում հնչեցին Հայաստանի և Վրաստանի օրհներգերը: Այնուհետև երկու երկրների նախագահները ողջունեցին Հայաստանի և Վրաստանի պատվիրակությունների անդամներին, ինչին հաջորդեց ՀՀ ՊՆ պատվո պահակախմբի և նվագախմբի հանդիսավոր քայլերթը:

Հայաստանի և Վրաստանի նախագահները հանդիպումից հետո հանդես կգան լրատվամիջոցների համար հայտարարություններով:

armenpress.am

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել