ՀՀ կառավարության 1-ին մասնաշենքի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել
23:04 - 19 մարտի, 2020

ՀՀ կառավարության 1-ին մասնաշենքի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մարտի 19-ին ժամը 22:21-ին ահազանգ է ստացվել, որ ՀՀ կառավարության 1-ին մասնաշենքի 4-րդ հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել: ԱԻՆ լրատվական կայքից տեղեկանում ենք, որ հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ սենյակներից մեկում այրվել է գրասենյակային գույք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:32-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել