ՀՀ գլխավոր դատախազը ՊԲ հրամանատարության հետ քննարկել է ԶՈւ-երում վերջին շրջանում տեղ գտած արտակարգ դեպքերը
13:50 - 20 փետրվարի, 2020

ՀՀ գլխավոր դատախազը ՊԲ հրամանատարության հետ քննարկել է ԶՈւ-երում վերջին շրջանում տեղ գտած արտակարգ դեպքերը

Փետրվարի 20-ին հայկական երկու հանրապետությունների փոխհամագործակցության շրջանակում Արցախում գտնվող ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը աշխատանքային հանդիպում է ունեցել ՊԲ հրամանատարության, միավորումների և զորամասերի հրամանատարների ու ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊՆ-ն:

Քննարկվել են զինված ուժերում վերջին շրջանում տեղ գտած արտակարգ դեպքերին ու զորքերում կարգապահության ամրապնդմանը վերաբերող հարցեր: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել