ՀՀ-ն տարանցիկ երկիր է Իրանից թմրանյութեր տեղափոխելու համար |panarmenian.net|
09:58 - 07 մարտի, 2019

ՀՀ-ն տարանցիկ երկիր է Իրանից թմրանյութեր տեղափոխելու համար |panarmenian.net|

ՄԱԿ թմրանյութերի վերահսկման միջազգային կոմիտեն 2018թ. զեկույց է հրապարակել, որի համաձայն Հայաստանը տարանցիկ երկիր է հարևան Իրանից թմրանյութերի տարհանման համար: 

Ըստ զեկույցի, 2017-ին Իրանում 30%-ով աճել է մեթամֆիտամինի առգրավման ծավալը՝ մինչև 2,3 տ, 2016-ի 1,7 տ դիմաց: Հայաստանում ևս մեթամֆիտամինի առգրավման աճ է եղել, որն, ըստ զեկույցի, առավելապես, ներմուծվել է Իրանից:

«Վերջին տարիներին Հայաստանը հայտնում է թմրանյութերի, այդ թվում, կոկաինի, ափիոնի, առգրավման ծավալների աճի մասին, ինչը կարող է վկայել այն մասին, որ ՀՀ տարածքն օգտագործվում է տարանցման համար: Չնայած թմրանյութերի օգտագործումը Հայաստանում չափավոր է, սակայն իրական ծավալը դժվար է գնահատել սահմանափակ տվյալների պատճառով»,-ասվում է զեկույցում:

Նշվում է, որ այժմ Հայաստանում տարբեր բարեփոխումներ են իրականացվում, որոնցից ողջունվում են այն փոփոխությունները, որոնք ուղղված են թմրանյութերի և հոգեմետ դեղերի օգտագործումը բժշկական նպատակներով առավել մատչելի դարձնելուն, ինչպես նաև համարժեք պատասխանատվության սահմանմանը թմրանյութերի շրջանառության համար:

panarmenian.net

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել