ՀՀ-ԱՀ հսկիչ անցակետերում իրականացվել են կահավորման կահավորման աշխատանքներ
18:30 - 22 մարտի, 2020

ՀՀ-ԱՀ հսկիչ անցակետերում իրականացվել են կահավորման կահավորման աշխատանքներ

Արցախի Հանրապետության Քաղաքաշինության նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ-ԱՀ հսկիչ անցակետերում իրականացվել են կահավորման կահավորման աշխատանքներ։

«Նոր տիպի կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածումն Արցախում կանխելուն ուղղված միջոցառումների շրջանակներում, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից ԱՀ քաղաքաշինության նախարարությանը հանձնարարվել էր ՀՀ-ԱՀ հսկիչ անցակետերում իրականացնել կահավորման և բուժանձնակազմի համար հարմարությունների ստեղծման աշխատանքներ:

Արցախի հսկիչ սահմանային անցակետերում ԱՀ Քաղաքաշինության Նախարարության կողմից իրականացվել են հետևյալ աշխատանքները.

  • «Խարխափուտ» հսկիչ կետում տեղադրվել է 1 վագոն-տնակ և 1 կունգ (9մ երկարությամբ՝ բոլոր հարմարություններով):
  • «Աղավնո» հսկիչ կետում տեղադրվել է 1 վագոն-տնակ՝ բուժանձնակազմի և այլ պատասխանատու անձանց գիշերակացի համար, միաժամանակ՝ կահավորվել է սպասասրահը՝ վարակակիրների մեկուսացման համար:
  • «Կովսական» անցակետում տեղադրվել է 1 վագոն-տնակ:
  • «Խնձորեսկ» հսկիչ կետում տեղադրվել է 2 վագոն-տնակ և կահավորվել: Էլեկտրական ցանցին միացած չլինելու պատճառով, տեղադրվել է 3.5 կվտ հզորությամբ գեներատոր»,- ասված է նախարարության հայտարարության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել