Կրճատումները լինելու են էվոլյուցիոն տրամաբանությամբ և յուրաքանչյուր աշխատակից իր շանսն է ստանալու․ Նիկոլ Փաշինյան
09:01 - 07 մարտի, 2019

Կրճատումները լինելու են էվոլյուցիոն տրամաբանությամբ և յուրաքանչյուր աշխատակից իր շանսն է ստանալու․ Նիկոլ Փաշինյան

Անդրադառնալով Սփյուռքի նախարարության՝ վարչապետի աշխատակազմին միանալու որոշմանը, Նիկլոլ Փաշինյանը ասաց ,—«Մեր հիմնական խնդիրը պետական կառավարման և Սփյուռքի հետ հարաբերությունների արդյունավետությունը բարձրացնելն է, քանի որ այսօր երկու ուղղությամբ խոցեր և պրոբլեմներ ենք տեսնում: Բայց այս ուղղությամբ գնալու ենք հավասարակշռված, հանդարտ գործընթացով, կադրային ջարդ չենք իրականացնելու, կոնսոլիդացվելու են նախարարության աշխատակիցները: Այո, կրճատումներ լինելու են, բայց էվոլյուցիոն տրամաբանությամբ են լինելու, և յուրաքանչյուր աշխատակից իր շանսն է ստանալու, և մաքսիմալ օբյեկտիվ պետք է տեղի ունենա մարդկանց աշխատանքի գնահատումը՝ առանց հարակից պրոցեսների։

Վարչապետը նշեց, որ կրճատումների խնդիրը չեն կարող լուծել փակ աչքերով․ «Պետք է վերանայել ընդհանրապես սեփական աշխատանքի որակը, սեփական վարչության բաժնի աշխատանքի որակը, և մենք առաջիկայում նաև ոչ պոպուլյար խնդիր պետք է լուծենք, որ պետական կառավարման համակարգում աշխատեն բարձր որակավորված կադրեր սրանից բխող հետևանքներով: Այսօր ունենք իրավիճակ, որ պետական կառավարման համակարգը մեծ հաշվով գրավիչ չէ բարձր որակավորումների համար, և բարձր պարգևավճարների սկանդալը ծագում է հենց այստեղից, որևէ այլ տեղ պրոբլեմ չկա»։

«Լավ է, որ այդ պարգևավճարների սկանդալը ծագել է, որովհետև դա շատ կարևոր առիթ է շատ կարևոր խոսակցություն ունենալու համար, թե ովքեր են պետական ծառայողները, ինչ որակավորումներ ունեն: Ես կոչ եմ անում բոլորին այս բոլոր թեմանեը մաքսիմալ բաց և թափանցիկ քննարկել, բայց նաև համբերատար քննարկել»: Նա հավելեց, որ այս գործընթացը չի կարող առաջ գնալ առանց հանրային համաձայնության: 

«Կառավարման համակարգն այնպիսին պետք է լինի, որ խնդիրներ լուծի, հետևաբար պետք է աշխատեն առաջատար մասնագետներ և հարիր աշխատավարձ ստանան, բայց դա չի կարող լինել միանգամից, այլ փուլային»,-ասաց նա և նշեց, որ այս պրոցեսի արդյունքում պետք է մնան լավագույնները:

ՀՀ կառավարություն


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել