Կրթական հաստատությունները վաղը չեն գործի
20:48 - 12 մարտի, 2020

Կրթական հաստատությունները վաղը չեն գործի

Մենք կորոնավիրուսի ևս երկու հաստատված դեպք ունենք: Դրանք ոչ թե նոր դեպքեր են, այլ երեկ արձանագրված անձանց հետ կապված են: Հաստատված դեպքերը կապված են թոքաբորբ տանող կնոջ հետ՝ նրա ամուսինն ու մորաքրոջ որդին են: Նրանք երեքն էլ Էջմիածին քաղաքի բնակիչներ են: Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Որոշեցի ընդհատել իմ արձակուրդը և վաղը կառավարությունում խորհրդակցություն հրավիրել իրավիճակը ամբողջությամբ գնահատելու համար: Վաղը կրթական հաստատությունները չեն աշխատի՝ ո՛չ դպրոցները, ո՛չ բուհերը, ո՛չ էլ նախակրթարանները»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է նա։

Վարչապետը նաև հայտնեց, որ վաղը հանրաքվեի քարոզարշավ չի լինի․ «Բնականաբար արդեն ասացի, որ արձակուրդս ընդհատում եմ, և հասկանալիորեն վաղվա մեր քարոզչական միջոցառումները հանրաքվեի պետք է հետաձգվեն, որովհետև վաղն ամբողջությամբ աշխատանքային ռեժիմի մեջ եմ լինելու»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել