Կրեմլում սկսվել են Պուտինի եւ Էրդողանի բանակցությունները |armenpress.am|
15:59 - 05 մարտի, 2020

Կրեմլում սկսվել են Պուտինի եւ Էրդողանի բանակցությունները |armenpress.am|

armenpress.am: Կրեմլում սկսվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նրա պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին: Հանդիպումն ընթանում Է դեմ առ դեմ:

Ինչպես ճշտել Է Ռուսաստանի ղեկավարը, Սիրիայի Իդլիբի նահանգում իրադրությունն այն աստիճան Է սրվել, որ պահանջում Է ուղղակի անձնական խոսակցություն:

«Ինչպես որ դուք խնդրել Էիք, մենք պատրաստ ենք խոսակցություն սկսել դեմ առ դեմ, իսկ հետո անհրաժեշտության դեպքում ներգրավել մեր գործընկերներին»,-ասել Է Պուտինը:

Թուրքիայի պատվիրակության կազմում են արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները, ֆինանսների նախարարը, ինչպես նաեւ ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել