Կրակոցներ Մոսկվայում. սպանվել է հատուկ ծառայության աշխատակից, կան վիրավորներ |pastinfo.am|

18:38 - 19 դեկտեմբերի, 2019

pastinfo.am: Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության(ԱԴԾ) շենքի մոտ` Մոսկվայում Բոլշայա Լուբյանկա փողոցում, հրաձգություն է տեղի ունեցել, որի հետեւանքով դաշնային ծառայության աշխատակից է սպանվել։ Այս մասին հայտնել է ԱԴԾ մամուլի քարտուղարը։

«Ռիա նովոստի» գործակալությունը, վկայակոչելով առողջապահության նախարարությունը, հայտնում է, որ տուժել է 5 անձ որոնց ցուցաբերվում է բուժօգնություն։ Ընդ որում՝ հատուկ ծառայության աշխատակիցներից երկուսի վիճակը գնահատվում ծայրահեղ ծանր։

«Անհայտ անձը կրակ է բացել Բոլշայա Լուբյանկա 12 տան մոտակայքում։ Հանցագործը չեզոքացվել է։ Հանցագործի ինքնությունը պարզվում է։ Նա եղել է միայնակ, շենք մուտք գործելու փորձ չի արվել։

Հաղորդվում է նաև, որ դեպքի վայրում հայտնաբերվել է պայթուցիկ սարք:

ՌԴ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել իրավապահ մարմինների աշխատակցի կյանքի նկատմամբ ոտնձգության դեպքի առթիվ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել