«Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունը աշխատանքներ է տանելու «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի պահպանման ուղղությամբ |armenpress.am|
06:26 - 04 հունիսի, 2019

«Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունը աշխատանքներ է տանելու «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի պահպանման ուղղությամբ |armenpress.am|

armenpress.am։ Արգենտինական «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունը աշխատանքներ է տանելու «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի պահպանման ուղղությամբ: Այս մասին հունիսի 4-ին «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների ղեկավարության գագաթնաժողով»-ի ընթացքում, լրագրողների հետ զրույցում ասաց «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը:

«Մենք տեղյակ ենք «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորահամալիրի մշակութային նշանակության մասին, և մենք աշխատելու ենք դրա պահպանման ուղղությամբ: Զարգացնելու ենք «Զվարթնոց» օդանավակայանը, որպեսզի ունենա ավելի լայն հնարավորություններ:

Օգտվելով առիթից վերանայելու ենք մեր նոր նախագծերը, որ ունենք Հայաստանում, և նոր ծրագրեր ենք ձեռնարկելու: Ես չէի, ասի, որ մենք մեծ խոչընդոտների ենք հանդիպում այստեղ, և մենք շատ ուրախ ենք, որ նոր կառավարության հետ շատ ամուր համագործակցություն ունենք: Եվ նոր կառավարության հետ աշխատելու ենք, որպեսզի սահմանենք նոր ներդրումների համար առաջնահերթությունները»,- ասաց Էռնեկյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել