tert.am: Ըստ Worldometers.info կայքի անընդհատ թարմացվող տվյալների՝ կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակով Հայաստանը տարածաշրջանում զբաղեցնում է չորրորդ տեղը՝ Իրանից (68,192), Թուրքիայից (42,282) և Ադրբեջանից (991) հետո։

Տարածաշրջանի երկրներում կորոնավիրուսով վարակվածության, մահվան և ապաքինման տվյալները՝ ստորև․

• Հայաստան՝ 937 վարակակիր, 149 բուժված, 12 մահ
• Վրաստան՝ 234 վարակակիր, 54 բուժված, 3 մահ
• Ադրբեջան՝ 991 վարակակիր, 159 բուժված, 10 մահ
• Թուրքիա՝ 42 282 վարակակիր, 2 142 բուժված, 908 մահ
• Իրան՝ 68 192 վարակակիր, 35 465բուժված, 4 232 մահ։

Հրապարակված տվյալների համաձայն՝ տարածաշրջանում ամենաշատ մահվան դեպքերն արձանագրվել են Իրանում (4 232), այնուհետև Թուրքիայում (908) և Հայաստանում (12):