Կորոնավիրուսով հիվանդ է Մոսկվայի բնակչության 2 %-ը․ Սերգեյ Սոբյանին |hetq.am|
19:10 - 02 մայիսի, 2020

Կորոնավիրուսով հիվանդ է Մոսկվայի բնակչության 2 %-ը․ Սերգեյ Սոբյանին |hetq.am|

hetq.am: Մոսկվայում կորոնավիրուսով վարակվածների իրական թիվը կազմում է քաղաքի բնակչության շուրջ 2 %-ը։ Այդ մասին իր կայքում նշել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

«Բնակչության տարբեր խմբերի սքրինինգային հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ կորոնավիրուսով հիվանդների իրական թիվը կազմում է Մոսկվայի ընդհանուր բնակչության շուրջ 2 %-ը։ Սա ցածր ցուցանիշ է աշխարհի խոշոր քաղաքների ցուցանիշների հետ համեմատած, որոնք գտնվում են կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում։ Մենք կարողացել ենք կանգնեցնել կորոնավիրուսային հիվանդության տարածումն շնորհիվ ինքնակազմակերպման և մոսկվացիների կողմից ինքնամեկուսացման ռեժիմի պահպանման»,- հայտարարել է Սոբյանինը։

Նա հավելել է, որ վերջին օրերին իշխանությունները կարողացել են երկու անգամ մեծացնել ինֆեկցիայի հայտնաբերման ցուցանիշները։ Այդ իսկ պատճառով էլ Մոսկվայի ցուցանիշները հայտնվել են վարակակիրների ամենամեծ թիվն ունեցող քաղաքների թվում։ Այն հնարավորություն է տալիս կանխարգելել վիրուսի տարածումը վաղ շրջանում, «այդ իսկ պատճառով ծանր հիվանդների թվի աճն այդքան նշանակալի չէ, որքան այն կարող էր լինել ավելի վատ սցենարի պարագայում»։

 

Շարունակությունը՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել