Կորոնավիրուսի վարակակիրներից ամենափոքրը 2.5 ամսական է, ամենատարեցը՝ 85. Արարատի մարզպետը մանրամասներ է հայտնում
 |factor.am|
10:29 - 05 ապրիլի, 2020

Կորոնավիրուսի վարակակիրներից ամենափոքրը 2.5 ամսական է, ամենատարեցը՝ 85. Արարատի մարզպետը մանրամասներ է հայտնում |factor.am|

factor.am: Երևանից հետո Հայաստանում կորոնավիրուսի վարակակիրների ցուցանիշով հաջորդ տեղում Արարատի մարզն է։ Պատճառն այն է, որ մարզը մոտ է կորոնավիրուսի վարակման օջախ հանդիսացող «Սարտեքս» արտադրամասին, բացի այդ՝ մարզից այս արտադրամասում բազմաթիվ աշխատակիցներ կան։ Վերջին տվյալներով՝ մարզում արձանագրվել է 158 վարակի դեպք։ Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ  


– Պարո՛ն Սարգսյան, կորոնավիրուսի վարակման ավելի քան 150 դեպք է գրանցվել մարզում։ Կխնդրեմ տվյալներ տրամադրել, թե վարակակիր քաղաքացիների վիճակն ինչպե՞ս է, նրանք ո՞ր տարիքային խմբում են։

– Այո՛, ցավոք, մեր մարզում վարակման դեպքերը, մյուս մարզերի համեմատ, ամենաշատն են։ Նրանց առողջական վիճակն այս պահի դրությամբ գնահատվում է բավարար, մեծ մասը գնում է դեպի կազդուրում։ Ինչ վերաբերում է վարակվածների տարիքային խմբին, ապա ասեմ, որ ամենափոքրը 2.5 ամսական է, իսկ ամենատարեցը՝ 85 տարեկան։

– Քանի՞ մեկուսացված և ինքնամեկուսացված անձ կա մարզում, արդյո՞ք նրանք պահպանոմ են սահմանված կանոնները։

– Մեկուսացվածների և ինքնամեկուսացվածների ընդհանուր թիվն անցնում է 1100-ը, նրանք բոլորն էլ գտնվում են մեր ամենօրյա հոգածության ներքո և խստագույնս պահպանում են մեկուսացման պահանջները։ Ամբուլատորիաների և պոլիկլինիկաների մեր բուժաշխատողներն էլ պարբերաբար զանգահարում և այցելում են մեկուսացվածներին, լսում նրանց գանգատները և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերում բոլորին։

– Արդյո՞ք վարակակիրների շփման շրջանակը հաջողվել է պարզել։

– Մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումը, համագործակցելով ոստիկանության մարզային վարչության և ՀՎԿԱԿ-ի մարզային կառույցի մեր գործընկերների հետ, արել և անում են առավելագույնը, որպեսզի վերհանեն վարակակիրների հավանական բոլոր կոնտակտավորների շրջանակը։ Մինչ այս պահը մեզ դա հաջողվել է։

– Ոսկետափում վարակակիրները «Սպայկա»-ի աշխատակիցներ են եղել, արդյո՞ք նրանց շփման շրջանակը հայտնի է: Նրանց ընտանիքի անդամները մեկուսացվե՞լ են։

– Չեմ կարող վստահաբար պնդել, թե որտեղ են աշխատում Ոսկետափի վարակակիրները, բայց մի բան հաստատ գիտեմ, որ նրանք երկուսն են, որոնցից մեկը Հռոմից Հայաստան վերադառնալիս է եղել, և վերջինիս օդանավակայանից անմիջապես տեղափոխել են մեկուսարան։ Բնականաբար, նրանց հետ կոնտակտի մեջ եղած բոլոր անձանց մեկուսացրել են։

Ավելին՝ factor.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել