Կորոնավիրուսի մասին որեւէ ինֆորմացիա իշխանությունների կողմից չի թաքցվում. վարչապետ
 |armtimes.com|
21:13 - 18 մարտի, 2020

Կորոնավիրուսի մասին որեւէ ինֆորմացիա իշխանությունների կողմից չի թաքցվում. վարչապետ |armtimes.com|

armtimes.com: ՀՀ իշխանությունների կողմից Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված որեւէ ինֆորմացի աչի թաքցվում: Այս  մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի հատուկ թողարկման  ժամանակ մեկ անգամ ևս վստահեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Առավելագույնը երկու ժամում հասարակությունը տիրապետում առկա թվերին, զարգացումներին, իրավիճակին: Տեղեկատվությունը ստացվում է մեկ աղբյուրից՝ Առողջապահության նախարարությունից:

«Մենք այսօր ազնիվ, արդար, առավելագույնը 2 ժամում մեր մոտ տեղի ունեցող ամբողջ ինֆորմացիան բաց հրապարակում ենք: Բայց արդյո՞ք մենք վստահ ենք, որ աշխարհի բոլոր երկրները նույնպիսի թափանցիկությամբ եւ ճշգրտությամբ հրապարակում են իրենց տվյալները: Ես որ վիճակագրությունները նայում եմ, չունեմ այդ վստահությունը, որ բոլոր երկրներն են այդ կանոնին հետևում: Այստեղ ռիսկեր կարող են առաջանալ: Կարող  է պարզվի, որ ՀՀ-ն կորոնավիրուսի ամենածանր վիճակում գտնվող երկիրն է, սակայն մենք  գիտենք, որ լրիվ հակառակն է: Հայաստանն այս պահին  ամենալավ վիճակում գտնվող երկիրն է աշխարհում: Եկեք նայենք, թե աշխարհի այլ երկրներում խանութների ցուցափեղկերն ինչ վիճակում են, եւ մեր մոտ ինչ պատկեր ունենք»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, կառավարության համար կարեւոր է հանրության  վստահությունը: Երկրում կորոնավիրուսի հետ կապված բամբասանքներ չկան զուտ այն պատճառով, որ, ըստ վարչապետի, հանրությունը վստահ է, որ կառավարությունը հստակ տեղեկատվություն է, հաղորդում: Ազնվությունը, արդարությունն ու թափանցիկությունը միշտ էլ ռիսկեր են պարունակում: «Բայց մենք պետք է այսպես շարունակենք, քանի որ հանրությունը պետք է վստահ լինի, որ ազգային անվտանգության հարցերում կառավարությունն է տեղեկատվության թիվ մեկ աղբյուրը»,-հաղորդման ժամանակ շեշտեղ Նիկոլ Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել