ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին մուտքերը, ապրիլի 14-ի դրությամբ,  կազմել են 959 մլն 997 հազ. 905,7 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 3678: