Կորոնավիրուսի զոհերի թիվը Չինաստանում հասավ 1113-ի, բուժվածներինը՝ 4740-ի |azatutyun.am|
10:21 - 12 փետրվարի, 2020

Կորոնավիրուսի զոհերի թիվը Չինաստանում հասավ 1113-ի, բուժվածներինը՝ 4740-ի |azatutyun.am|

azatutyun.am: Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը մեկ օրում աճել է ևս 97-ով և հասել 1113-ի, վարակվածներինը՝ 44 հազար 653-ի, բուժվել է 4 հազար 740 մարդ, 8 հազար 204-ի վիճակը ծանր է։ Փետրվարի 11-ին ժամը 24։00-ի դրությամբ այս տվյալներն է հրապարակել երկրի Առողջապահության հարցերով պետական կոմիտեն։

Ըստ նույն աղբյուրի՝ ևս 185 հազար մարդ, ովքեր սերտ շփումների մեջ են եղել վարակվածների հետ, գտնվում են հսկողության տակ։

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակված է 45 հազար 100 մարդ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) պաշտոնական անվանում է տվել նոր վիրուսին՝ COVID-19:

Երեկ կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերով Ժնևում անցկացվող համաժողովում ԱՀԿ ղեկավարը պետություններին հորդորել է միասին աշխատել բռնկումների առաջացման դեմ, ընդգծել է՝ վիրուսներն ունեն «ավելի հզոր հետևանքներ, քան ցանկացած ահաբեկչական գործողություն», ապա հավելել՝ այս վիրուսը «շատ լուրջ սպառնալիք է աշխարհի համար»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել