Կորոնավիրուսից մահվան 7-րդ դեպքն է գրանցվել
00:06 - 03 ապրիլի, 2020

Կորոնավիրուսից մահվան 7-րդ դեպքն է գրանցվել

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 76-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ։ Հայտնում է առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել