Կորոնավիրուսը Վրաստանում. 19 պացիենտից 8-ի մոտ վիրուսը չի հաստատվել |aliq.ge|
10:58 - 02 մարտի, 2020

Կորոնավիրուսը Վրաստանում. 19 պացիենտից 8-ի մոտ վիրուսը չի հաստատվել |aliq.ge|

aliq.ge: Մարտի 2-ի դրությամբ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի կարանտինային գոտում 19 պացիենտ է, որոնցից 3-ի մոտ օրեր առաջ կորոնավիրուս հաստատվեց: Հիվանդանոցից հայտնել են՝ նրանց վիճակը կայուն է: Թբիլիսիի Լուգարի լաբորատորիայից ստացված պատասխանի համաձայն՝ 8 հիվանդի դեպքում կորոնավիրուս չի հաստատվել: Միևնույն ժամանակ` նրանք չունեն «ա» կամ «բ» տիպի վիրուս: Ինֆեկցիոն հիվանդանոցի հայտարարության համաձայն, այս 8 պացիենտները կտեղափոխվեն սովորական պալատ:

Ինչ վերաբերում է մնացած 8 հիվանդին, որոնք մեկուսացված պալատներում են, նրանց պատասխանները պարզ կդառնան երեկոյան: Բոլոր պացիենտնետը Վրաստանի քաղաքացիներ են, վերադարձած են եղել Իտալիայից կամ Իրանից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել