Կորոնավիրուսային հիվանդության տարածման դեմ տարվող միջոցառումներում այս պահին ներգրավված են մոտ 3000 հոգի միայն բժշկական մասով․ Արսեն Թորոսյան
18:50 - 08 ապրիլի, 2020

Կորոնավիրուսային հիվանդության տարածման դեմ տարվող միջոցառումներում այս պահին ներգրավված են մոտ 3000 հոգի միայն բժշկական մասով․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է․

«Կորոնավիրուսային հիվանդության տարածման դեմ տարվող միջոցառումներում, ինչպես նաև հաստատված պացիենտների բուժման գործընթացում այս պահին ներգրավված են մոտ 3000 հոգի միայն բժշկական մասով, որոնցից մոտ 300-ը մեկուսացման վայրերում գտնվող մեր քաղաքացիների հետ աշխատանքներում, 1700-ը բժշկական կենտրոններում և 1000-ը հակահամաճարակային միջոցառումներում:

Նրանք մեկ ամսից ավելի է այլ կյանքով են ապրում, որպեսզի հիվանդությունը չտարածվի մեծ թվով մարդկանց շրջանում: Նրանք գրեթե չեն քնում, նորմալ չեն սնվում և չեն տեսնում իրենց հարազատներին:

Նրանք սակայն անզոր կլինեն, եթե մենք բոլորս, մեզնից յուրաքանչյուրն իր անհատական ջանքը ներ չդնի այս գործում:

Մենք բոլորս պետք է հասկանանք, որ այս հիվանդության տարածման կանխման պատասխանատվությունը մեզնից յուրաքանչյուրինն է»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել