«Դիմում եմ Ռուսաստանի ղեկավարությանը` չտրվել էսկալացիայի»,- հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր անցկացված մամլո ասուլիսին:

Նրա խոսքով` խաղաղ քաղաքականությունը միակ ճանապարհն է երկրում և տարածաշրջանում կայունություն ապահովելու համար:

«Դիմում եմ Ռուսաստանի ղեկավարությանը` չտրվել էսկալացիային`իրավիճակի լարմանը: Պարադոքս կլինի, եթե հարևան երկիրը պատասխանի իր բնութագրմամբ «ծայրահեղական» ուժերից եկող սադրանքներին և դրանով նպաստի նրանց ապակառուցողական նպատակների իրականացմանը: Ցանկանում եմ ընդգծել, որ մեր խաղաղարար քաղաքականությունը միակ ճանապարհն է երկրում և տարածշրջանում կայունությունը պահպանելու համար:

Դիմում եմ մեր քաղաքացիներին, որոնք ապրում են Ռուսաստանում. ես ձեր նախագահն եմ և ձեր բարօրությունը մեզ համար շատ կարևոր է: Գիտեմ, որ իշխանությունը փորձում է անել ամեն բան, ինչ հնարավոր է անել տվյալ իրավիճակում, որպեսզի շարունակեք խաղաղ ապրել:

Եվ վերջում, դիմում եմ մեր հյուրերին՝ Վրաստանը պատմականորեն հանդուրժողականության խորհրդանիշ է, և մենք թույլ չենք տա, որ այս ավանդույթը խախտվի»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին: