Կիպրոսի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Թուրքիայի գործողությունները |ermenihaber.am|
08:07 - 19 սեպտեմբերի, 2019

Կիպրոսի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Թուրքիայի գործողությունները |ermenihaber.am|

ermenihaber.am։ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է, որ Կիպրոսի հարցի շուրջ բանակցությունները վերսկսելու համար Թուրքիան պիտի դադարեցնի հորատման աշխատանքները Միջերկրական ծովի արևելքում:

Կիպրոսի նախագահը նաև նշել է, որ կղզու թուրքական հատվածում գտնվող Վարոշա ուրվական-քաղաքի մուտքը չպետք է բացել զբոսաշրջիկների և բնակչության համար և ընդգծել, որ այս առումով Թուրքիայի նախաձեռնությունը հակասում է միջազգային իրավունքի նորմերին։

«Ուզում եմ նշել, որ մեր առաջնային խնդիրը, որի վրա պետք է առաջնահերթ կենտրոնանանք, որպես իրոք անկախ և ինքնիշխան պետություն Կիպրոսի վերամիավորումն է՝ առանց արտաքին միջամտության, առանց արտաքին ռազմական ներկայության։ Այդ նպատակով բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ է, որ համապատասխան պայմաններ ստեղծվեն։

Հույս ունենք, որ Թուրքիան, ի վերջո, կդադարեցնի իր անօրինական գործողությունները և կնպաստի բանակցությունների համար նպաստավոր մթնոլորտի ձևավորմանը», - հայտարարել է Անաստասիադիսը։

Նա կոչ է արել միջազգային հանրության նույնպես դատապարտել Թուրքիայի գործողությունները։ Կիպրոսի նախագահը շեշտել է, որ Կիպրոսի հատուկ տնտեսական գոտում Թուրքիայի գործողություններն ինքնիշխանության իրավունքի ակնհայտ խախտում են և միաժամանակ հակասում են «Ծովային իրավունքի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիային։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել