Կիպրոսի թուրքական հատվածի նախագահը դատապարտել է Սիրիա ներխուժումը. Էրդողանը կատաղել է |news.am|
05:51 - 15 հոկտեմբերի, 2019

Կիպրոսի թուրքական հատվածի նախագահը դատապարտել է Սիրիա ներխուժումը. Էրդողանը կատաղել է |news.am|

news.am: Սիրիայում այսպես ասած «Խաղաղության աղբյուր» անունը կրող գործողությունը դատապարտել է Կիպրոսի թուրքական հատվածի նախագահ Մուսթաֆա Աքընջըն։

Թուրքական Cumhurıyet–ի փոխանցմամբ՝ Կիպրոսի թուրքական հատվածի նախագահ Մուսթաֆա Աքընջըն հայտարարել է, թե որքան էլ Թուրքիան գործողության անունը դնի «Խաղաղության աղբյուր», միեւնույնն է այդ գործողությունից արյուն է հորդում, ոչ թե ջուր։

«Իմ ամենամեծ ցանկությունն է, որ մեկ վայրկյան առաջ սկսեն երկխոսությունը եւ դիվանագիտական ճանապարհով կարգավորվի խնդիրը»,–ասել է Կիպրոսի թուրքական հատվածի թուրք նախագահը։

Այս խոսքերը, ինչպես որ սպասելի էր, կատաղեցրել են Թուրքիայի նախագահ Էրդողանին, ով հայտարարել է, թե Կիպրոսի թուրքական հատվածի ղեկավարը չափերն անցել է։ «Աշխարհում միայն Թուրքիան է ճանաչում Կիպրոսը որպես անկախ պետություն։ Շուտով կիպրոսցի մեր հայրենակիցները նախագահին լավ դասեր կտան»,–ասել է Էրդողանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել