Կիմ Չեն Ընը Թրամփի հետ հարաբերությունները «հիասքանչ» է որակել և չի բացառել նրա հետ երրորդ հանդիպումը |tert.am|
07:40 - 13 ապրիլի, 2019

Կիմ Չեն Ընը Թրամփի հետ հարաբերությունները «հիասքանչ» է որակել և չի բացառել նրա հետ երրորդ հանդիպումը |tert.am|

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ պատրաստ է մինչև տարվա վերջ սպասել բանակցությունների հարցում ԱՄՆ-ի մոտեցման փոփոխությանը: Այս մասին տեղեկացնում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը:
Կիմ Չեն Ընն ընդգծել է, որ համբերատար կսպասի ԱՄՆ-ի` բանակցությունների ռազմավարությունը փոխելու «իմաստուն» որոշմանը, որը թույլ կտա նոր բանակցություններ անցկացնել:

Այդուհանդերձ, նա նշել է, որ նման լավ հնարավորություն, ինչպես նախորդ անգամ էր, դժվար կլինի գտնել, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Եթե ԱՄՆ-ն գտնի ճիշտ մոտեցում և առաջարկի երկու երկրների ղեկավարների երրորդ հանդիպումը, ապա Հյուսիսային Կորեան պատրաստ է տալ իր համաձայնությունը»,- ասել է նա:

Կիմ Չեն Ընը հավելել է, որ հակառակ դեպքում միջուկային հարցի հեռանկարային որոշումը կլինի «մռայլ և վտանգավոր»:
Ամենից զատ, Հյուսիսային Կորեայի առաջնորդն իր և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հարաբերությունները «հիասքանչ» է որակել:

 

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել