Կես տրիլիոն եվրո՝ վարակից տուժած ԵՄ տնտեսությանը |azatutyun.am|
15:22 - 10 ապրիլի, 2020

Կես տրիլիոն եվրո՝ վարակից տուժած ԵՄ տնտեսությանը |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիության ֆինանսների նախարարները երեկ հաստատել են կորոնավիրուսի համավարակի արդյունքում կաթվածահար եղած եվրոպական տնտեսությունը խթանելու համար կես տրիլիոն եվրո տրամադրելու ծրագիրը:

Բանակցությունները երկար են տևել, դրանց ընթացքում ի հայտ են եկել եվրոյի գոտու մի շարք երկրների միջև առկա սուր տարաձայնությունները:

500 միլիարդ եվրոն պետք է հատկացվի աշխատողներին, գործարարներին և պետություններին օգնելու համար:

Եվրամիության տնտեսության հարցերով հանձնակատար Պաոլո Ջենտիլիոնին բանակցություններից հետո Թվիթերում գրել է, որ «նախարարները հաստատել են առողջապահության համակարգերին, պահուստային ֆոնդերին, բիզնեսի լիկվիդայնությանը և վերականգնման ծրագրերին աննախադեպ ծավալով սատարելու փաթեթը»:

Կես տրիլիոն եվրոյից 240 միլիարդը որպես էժան վարկ կհատկացվի կորոնավիրուսի պատճառով սնանկացման շեմին հայտնված ընկերություններին, մեծ պարտքեր ունեցող երկրներին՝ մասնավորապես Իտալիային և Իսպանիային:

Սակայն հաստատված փաթեթում չկա coronabond-եր՝ «կորոնավիրուսային պարտատոմսեր» թողարկելու առաջարկը, որի աջակիցներն են առավելապես տուժած երկրները՝ Իտալիան, Իսպանիան և Ֆրանսիան:

Այդ առաջարկը մերժել են ավելի հարուստ երկրները՝ Գերմանիան, Նիդերլանդները և Ավստրիան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել