Էկոնոմիկայի նախարարության մամուլի քարտուղար Աննա Օհանյանը տեղեկացնում է, որ, հաշվի առնելով արտակարգ դրության պայմանները՝ «կարկուտ և հրդեհ» ռիսկից ապահովագրելու համար գյուղատնտեսության ապահովագրության պայմանագրերի կնքման ժամկետները երկարաձգվել են մինչև մայիսի 15-ը (բացառությամբ՝ ծիրանի)։