Կարանտինի մեղմացում. Եվրոպական որոշ երկրների կողմից նախանշվող քայլերը |armenpress.am|
11:17 - 09 ապրիլի, 2020

Կարանտինի մեղմացում. Եվրոպական որոշ երկրների կողմից նախանշվող քայլերը |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական որոշ երկրներ հետզհետե հանդես են գալիս կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար սահմանված կարանտինի ռեժիմը մեղմելու տեսանկյունից: Թեպետ, Եվրոպայում վարակվածության ցուցանիշը բարձր է, սակայն որոշ երկրներում արդեն հնչում են հայտարարություններ կարանտինի պայմանները թուլացելու համար, ընդ որում, յուրաքանչյուրը տարբեր մոտեցումներով: Մասնավորապես, Դանիան նախատեսում է բացել դպրոցները:

Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսեն օրերս նշեց, որ նախատեսում են մանկապարտեզներն ու տարրական դասարանի դպրոցները բացել ապրիլի 15-ից: Նշվում է, որ առողջապահության ոլորտի մասնագետների պնդմամբ, դա խելամիտ և արդարացված որոշում է: Դանիան չի շտապում բացել ժամանցի վայրեը, ռեստորանները, վարսավիրանոցները, մերսման սրահները, առևտրի կենտրոնները: Դրանք առայժմ կմնան փակ:

Ի տարբերություն Դանիայի, Ավստրիան հակված է փակ պահել կրթական հաստատությունները: Առայժմ կշարունակվեն հեռավար ուսուցման դասընթացները նվազագույնը մինչև մայիսի կեսերը: Միաժամանակ, իշխանությունները նախատեսում են ապրիլի14-ից թույլ տալ գործել փոքր խանութներին: Նախատեսված է նաև հնարավորություն տալ գործել մասնագիտացված առևտրային արտադրություններին, որոնք վաճառում են շինարարական ապրանքներ: Մնացած խանութները, վարսավիրանոցները, ամենայն հավանականությամբ կբացվեն մայիսին 1-ից:

Հյուրանոցները, ռեստորանները փակ կմնան մինչև մայիսի կեսերը, բոլոր զանգվածային միջոցառումները հետաձգվել են մինչև հունիսի վերջ:

Չեխիան, որը ԵՄ-ի՝ սահմանափակումներ մտցնող առաջին երկրներից էր, թուլ է տվել ապրիլի 7-ից դրսում զբաղվել անհատական սպորտաձևով: Հաջորդիվ՝ որոշ խանութների բացումն է: Այն խանութների, որտեղ վաճառվում են տան համար նախատեսված իրեր, ձեռքի աշխատանքներ, հեծանիվներ: Որոշ խանութներ էլ կբացվեն Զատկից հետո:

«Դոյչե Վելե»-ն հաղորդում է, որ կարանտինի սահմանափակումները մեղմելու նախագծի ուղղությամբ աշխատում է նաև Գերմանիան: Այստեղ քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումն այդքան խիստ չէ, ինչպես Ավստրիայում, սակայն խիստ է Դանիայի համեմատ։ Բնակիչներին Գերմանիայում չի արգելվում տնից դուրս գալ, բայց ոչ երկու հոգուց ավելի խմբով, եթե ընտանիքի անդամներ չեն:

Ըստ մշակվող նախագծի՝ կրթական հաստատությունների բացումը կլինի ըստ տարածքների: Այսինքն՝ որոշումները կընդունվեն տեղական մակարդակով՝ կախված իրավիճակից: Հաջորդ փուլում նախանշվում է խանութների, այնուհետև ռեստորանների բացումը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել