Կասկածներ ունենք, որ երեկվա ակցիան ուղղորդված էր։ Ոստիկանությունն արդեն ուսումնասիրում է դա․ Վիկտոր Մնացականյան
09:19 - 15 մարտի, 2019

Կասկածներ ունենք, որ երեկվա ակցիան ուղղորդված էր։ Ոստիկանությունն արդեն ուսումնասիրում է դա․ Վիկտոր Մնացականյան

Երևանի կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը, անդրադառնալով երեկվա բողոքի ակցիային՝ ընդդեմ Օպերայի սրճարանների ապամոնտաժման, նշեց, որ ուզում է հասկանալ՝ ովքեր էին այնտեղ իսկապես սրճարանների աշխատողները և ովքեր պարզապես հրահրողներ։

«Մենք շատ կասկածներ ունենք, որ դրանք ուղղորդված էին։ Տվյալներ ունենք, որ տարբեր տեղերից ինչ-որ երիտասարդներից ինչ-որ զանգեր են ստացել։ Հիմա ոստիկանությունն արդեն ուսումնասիրում է, ձեզ էլ կխնդրեի՝ եթե ինչ-որ կասկածելի բան նկատել եք, ասեք: Փորձում են այս վերականգնման աշխատանքներին տալ ինչ-որ քաղաքական երանգներ, ինչ-որ բաներ հնչեցնել, գոռալ։ Շատ ցավում եմ, որ այս գեղեցիկ բանը, որ ուզում ենք անել, ինչ-որ մարդկանց պատճառով նեգատիվ լույսի ներքո եղավ, բայց տեսաք, որ ամեն ինչ լավ է, երևանցիները մեզ սատար կանգնեցին»,- ասաց Վիկտոր Մնացականյանը։

Նա նաև անդրադարձավ դիտարկմանը, թե սրճարանների սեփականատերերի հետ երկխոսելու դեպքում գուցե չլիներ այս իրավիճակը՝ պատասխանելով․ «Սրանք ինքնակամ կառույցներ են, ու եթե բոլոր ինքնակամ կառույցները ապամոնտաժելու համար քաղաքապետարանը երկխոսություն սկսի, մենք հեռու չենք գնա»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել