Հունիսի 13-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն «Ջրային ոլորտի վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման արդյունավետությունը» թեմայով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ջրային ոլորտում զարգացման միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ իրականացվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման հետ կապված օրակարգային հարցեր:

Ոլորտի պատասխանատուները փոխվարչապետին ամփոփ զեկուցել են իրականացվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի վերաբերյալ:

Անդրադարձ է եղել ծրագրերի ընթացիկ կատարողականի հարցերին ինչպես ֆինանսական, այնպես էլ բաղադրիչների ու հիմնական աշխատանքների մասով: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում առկա խնդիրների հնարավոր լուծման առաջարկությունների վերաբերյալ: