Կառավարությունն առաջարկում է մինչև 4 տարվա արտադրության ավտոմեքենա ներմուծողներին ազատել ԱԱՀ-ից |armenpres.am|
06:25 - 05 սեպտեմբերի, 2019

Կառավարությունն առաջարկում է մինչև 4 տարվա արտադրության ավտոմեքենա ներմուծողներին ազատել ԱԱՀ-ից |armenpres.am|

armenpress.am: Կառավարությունն առաջարկում է մինչև 4 տարվա արտադրության տրանսպորտային միջոցներ ներմու­ծող կազմակերպություններին 2020 թվականի հունվարի 1-ից ազատել ավելացված արժեքի հարկից: Նախագիծը ներառված է Կառավարության սեպտեմբերի 5-ի նիստի օրակարգում:

Օրենքի գործողությունը նախատեսվում է տարածել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կատարվող ներմուծումների նկատմամբ:

«Նախագծով առաջարկվում է 2020 թվականի հունվարի 1-ից ավելացված արժեքի հարկից ազատել ավելացված արժեքի հարկ վճարող համարվող կազմակերպությունների կողմից ԱՏԳ ԱԱ 8702 և ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրերին դասվող` մինչև չորս տարի ներառյալ թողարկ­ման (արտադրության) տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների ներմու­ծումը»,- ասվում է նախագծում:

Կառավարությունն այս նախագծով նպատակ ունի խթանել առավել ցածր արտանետումներ ունեցող, մինչև չորս տարվա արտադրության տրանսպորտային միջոցների ներմուծումը, ինչպես նաև մեղմել 2020 թվականի հուն­վարի 1-ից ԵԱՏՄ տարածք տրանսպորտային միջոցների ներմուծման մաքսային դրույ­քա­չափերի՝ ՀՀ համար սահմանված արտոնյալ ժամկետի սպառ­ման հետևանքով նոր դրույ­քա­չափերի կիրառության ազդեցությունը և նպաստել ոլորտում գոր­ծու­նեություն իրականացնող՝ ԱԱՀ վճարող կազմակերպությունների շրջա­նառու միջոց­ների ավելացմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել