Կառավարությունն առաջարկում է մեկուսացումը խախտելու հետևանքով մարդկանց մահերի պատճառ դառնալու համար սահմանել մինչև 5 տարի ազատազրկում
21:54 - 20 մարտի, 2020

Կառավարությունն առաջարկում է մեկուսացումը խախտելու հետևանքով մարդկանց մահերի պատճառ դառնալու համար սահմանել մինչև 5 տարի ազատազրկում

Կառավարությունն առաջարկում է արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ մեկուսացաման կամ ինքնամեկուսացման պահանջերը խախտելու դեպքում սահմանել վարչական պատասխանատվություն՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 300-ապատիկից մինչև 500-ապատիկի չափով։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստում ՀՀ քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը։

Փոխնախարարը նշեց․ «Ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումների խախտելը առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչ 300-ապատիկի չափով»։

Դանիելյանն ավելացրեց նաև, որ նախագծով քրեական օրեսնգրքում առաջարկվում է կատարել հետևյալ լրացումը․ «Արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով միչև 3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ առավելագույնը մինչև 5 տարի ժամկետով»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել