Կառավարությունն առաջարկում է զարգացնել ՀՀ նյութական պահուստի համակարգը |pastinfo.am|
14:41 - 13 փետրվարի, 2020

Կառավարությունն առաջարկում է զարգացնել ՀՀ նյութական պահուստի համակարգը |pastinfo.am|

pastinfo.am: ԱԺ-ում քննարկվում է կառավարության ներկայացրած «Նյութական պահուստի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

ԱԻ փոխնախարար Արա Նազարյանը նշեց՝ նախագծերի փաթեթի ընդունման նպատակն է զարգացնել ՀՀ նյութական պահուստի համակարգը՝ բարեփոխելով ոլորտը կարգավորող իրավական դաշտը, նյութական պահուստի արդիականացման և համալրման գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու համար։

«Ելնելով Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքից ՝ առաջին պլան է մղվում ռազմական գործողությունների ժամանակ, ճանապարհային շրջափակման պայմաններում բնակչության և զինված ուժերի կարիքների ապահովման խնդրի լուծումը։ Հաշվի առնելով, որ էներգակիրները, ինչպես նաև մի շարք պարենային ապրանքների գերակշռող մասը ներմուծվող են, ապրանքների մատակարարման նույնիսկ կարճատև խափանումը կարող է Հանրապետությունում ճգնաժամ առաջացնել։ Խնդիր է առաջանում բարձրացնել պետական նյութական պահուստի արդյունավետությունը, արդիականացնել դրա ձևավորման մոտեցումները և կառավարման համակարգը»,-ասաց ԱԻ փոխնախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել