armenpress.am: ՀՀ կառավարությունը քննարկում է Հայաստանում տեխնիկական կանեփի արտադրության թույլատրման հարցը:
«Տեխնիկական կանեփը տարբեր երկրներում օրենսդրությամբ արգելված չէ, և կան կարգավորումներ, որոնք թույլ են տալիս նման տեսակի արտադրանքի արտադրությունը: Քննարկումներ սկսել են իրականացվել նաև մեզ մոտ: Էկոնոմիկայի նախարարությունը հստակ իր վերլուծությունը կտա, թե որ երկրներում ինչպիսի կարգավորումներ կան, և ինչ արտադրանք ստանալու համար նման կանեփի արտադրությունը ինչ հնարավորություններ է ստեղծում»,- ասաց Ավինյանը:
comment.count (0)