Կառավարությունը փոփոխություններ կատարեց 2019 թվականի պետական բյուջեում՝ ավելացնելով եկամուտները և ծախսերը 489 մլն 35 հազար 500 դրամով
07:49 - 31 հոկտեմբերի, 2019

Կառավարությունը փոփոխություններ կատարեց 2019 թվականի պետական բյուջեում՝ ավելացնելով եկամուտները և ծախսերը 489 մլն 35 հազար 500 դրամով

Կառավարությունը փոփոխություններ կատարեց 2019 թվականի պետական բյուջեում՝ ավելացնելով եկամուտները և ծախսերը 489 մլն 35 հազար 500 դրամով:

Շուրջ 483 ծրագրերի իրականացման համար մարզպետարաններին 2019 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից հատկացվեց՝

Արարատի մարզպետարանին՝ 5 մլն 882 հազար 500 դրամ,
Արմավիրի մարզպետարանին՝ 100 մլն 98 հազար 100 դրամ,
Լոռու մարզպետարանին՝ 200 մլն 265 հազար 800 դրամ,
Արագածոտնի մարզպետարանին՝ 124 մլն 507 հազար 300 դրամ,
Վայոց ձորի մարզպետարանին՝ 58 մլն 281 հազար 800 դրամ:

* Ծրագրերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` մասնավորապես. համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը, գիշերային լուսավորության անցկացմանը, գազիֆիկացմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել