Կառավարությունը ցանկանում է բարձրացնել հանրության ու գործարար համայնքի հետ հաղորդակցման արդյունավետությունը
08:18 - 17 հուլիսի, 2019

Կառավարությունը ցանկանում է բարձրացնել հանրության ու գործարար համայնքի հետ հաղորդակցման արդյունավետությունը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն ընդուել է Հայաստանում գտնվող Միացյալ Թագավորության (ՄԹ) կառավարության հաղորդակցության ծառայության փորձագետների խմբին: 

Առաքելության նպատակը ՄԹ կառավարության հաղորդակցության ծառայության գործունեության և այլ երկրների գործընկեր կառավարությունների հետ աշխատանքի փորձի ներկայացումն է, ինչպես նաև Հայաստանում համապատասխան ուսումնասիրությունների անցկացումը։

Հանդիպման ընթացքում փորձագետները ներկայացրել են ՄԹ կառավարության փորձը ռազմավարական հաղորդակցության մշակման, կառավարության տարատեսակ տեղեկատվական արշավների կազմակերպման գործում։

Ավագ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել փորձագիտական խմբին այցի և ներկայացման համար և առաջարկել քննարկել թե՛ հանրության և թե՛ գործարար համայնքի հետ հաղորդակցման արդյունավետության բարձրացման հնարավորությունները։ Կողմերը մտքեր են փոխանակել պրոակտիվ տեղեկատվության հասցեագրման վերաբերյալ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով, մասնավորապես՝ զբոսաշրջության մարքեթինգային քաղաքականության համատեքստում։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել