Կառավարությունը մի շարք դպրոցների նորոգման ֆինանսավորումը հաստատեց |shantnews.am|
08:48 - 07 նոյեմբերի, 2019

Կառավարությունը մի շարք դպրոցների նորոգման ֆինանսավորումը հաստատեց |shantnews.am|

shantnews.am։ Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ֆինանսավորում հատկացվեց հանրապետության մի շարք դպրոցների նորոգման ընթացքում։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ տարիների ընթացքում այս դպրոցները դիմել են կառավարություն՝ այս աշխատանքների համար, սակայն ֆինանսավորում չի տրվել։

  • Արարատի մարզի «Մասիսի N 5 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի ջերմամատակարարման կաթսայատան վերակառուցման աշխատանքներ: Ըստ փաստաթղթերի՝ շինարարության նախահաշվային արժեքը կազմում է 12330.6 հազ. ՀՀ դրամ:

  • «Երևանի Գ. Զոհրապի անվան N 97 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի առաջին մասնաշենքի տանիքի վերանորոգման աշխատանքներ: Ըստ փաստաթղթերի՝ շինարարության նախահաշվային արժեքը կազմում է 27817.0 հազ. ՀՀ դրամ:

  • «Երևանի N 195 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի տանիքի վերանորոգման աշխատանքներ. նախատեսվում է իրականացնել տանիքի վերանորոգման հետևյալ աշխատանքները: Ըստ փաստաթղթերի՝ շինարարության նախահաշվային արժեքը կազմում է 33985.2 հազ. ՀՀ դրամ:

  • «Ախուրյանի Ն. Աղբալյանի անվան ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի երկրորդ հարկի՝ այդ թվում պատերի, առաստաղների հարդարման, դռների վերանորոգման և տանիքի վերանորոգման աշխատանքներ: Ըստ փաստաթղթերի՝ շինարարության նախահաշվային արժեքը կազմում է 2802.0 հազ. ՀՀ դրամ:

  • «Վանաձորի Մ. Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի մարզադահլիճի՝ այդ թվում 302.8 քառակուսի մետր մակերեսով 50 միլիմետր հաստությամ ցեմենտ-ավազային հարթեցուցիչ շերտի տեղադրման և վինիլային ծածկույթի ինքնահավասարվող հարթաշերտով իրականացման, պատերի, առաստաղի և հանդերձարանների հարդարման, մետաղապլաստե դռների տեղադրման աշխատանքներ: Ըստ փաստաթղթերի՝ շինարարության նախահաշվային արժեքը կազմում է 22084.8 հազ. ՀՀ դրամ:

  • «Սարդարապատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մարզադահլիճի տանիքի վերանորոգման աշխատանքներ: Ըստ փաստաթղթերի՝ շինարարության նախահաշվային արժեքը կազմում է 6870.6 հազ. ՀՀ դրամ:
    Արագածոտնի մարզի «Վարդենիսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ–ի կառուցման մնացորդային աշխատանքներ: Ըստ փաստաթղթերի՝ շինարարության մնացորդային աշխատանքների նախահաշվային արժեքը կազմում է 70519.7 հազ. ՀՀ դրամ:

  • Բացի վերոգրյալը, «Վարդենիսի Հ. Համբարձումյանի անվան ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին ամրացված շենք-շինությունները նույնպես ունեն հրատապ վերանորոգման կարիք, սակայն առկա չեն ՀՀ օրենսդրությանը համապատասխան փորձաքննություն անցած նախագծանախահաշվային փաստաթղթերը, որոնց մշակման համար անհրաժեշտ է 7602.2 հազ. ՀՀ դրամ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել