hetq.am: Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց Նոր Գեղիի՝ ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի, Գորիսի՝ պրոֆեսոր Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի, Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջի և Նոյեմբերյանի պետական քոլեջին ամրացված շենքերի վերակառուցման և վերանորոգման նախագծման, նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության, շենքերի տեխնիկական վիճակի հետազննության համար հատկացնել 111 միլիոն դրամ։

Որոշման նախագիծը կառավարության այսօրվա նիստին ներկայացրել էր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Այս աշխատանքները կատարելու համար գումարը հատկացվելու է քաղաքաշինության կոմիտեին՝ նախարարությանը պետբյուջեից հատկացված միջոցներից: