lragir.am։ Կառավարությունը հավանություն է տվել Իսրայելում և Եթովպիայում Հայաստանի դեսպանատներ բացելու առաջարկին, որը ներկայացրել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

ԱԳ նախարարը նշել է, որ առայժմ հայտնի չէ, թե ինչ ժամկետներում տեղի կունենա դեսպանատան բացումը և այն կախված է երկու երկրների համատեղ աշխատանքից: Անդրադառնալով Եթովպիային՝ Մնացականյանը ներկայացրել է այդ երկրի դերը որպես աֆրիկյան կառույցների կենտրոնակայան և հայ-եթովպական բարեկամական հարաբերությունների առկայությունը:

ԱԳ նախարարի խոսքով, Եթովպիայում դեսպանատուն բացելով հնարավորություն կընձեռնվի խորացնել կապերն աֆրիկյան այլ երկրների հետ: