Կառավարությունը հավանություն տվեց Գյումրու քաղաքապետարանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
07:29 - 10 հոկտեմբերի, 2019

Կառավարությունը հավանություն տվեց Գյումրու քաղաքապետարանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Կառավարությունը հավանություն տվեց Գյումրու քաղաքապետարանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Գյումրու քաղաքային ճանապարհներ. Տրանշ Բ» և «Գյումրու քաղաքային ճանապարհներ. Տրանշ Գ» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով սահմանված «Տրանշ Բ» դրամաշնորհային համաձայնագրով նախատեսվում է 2,650,000 եվրո, իսկ «Տրանշ Գ» նախատեսվում է 2 մլն եվրո դրամաշնորհային միջոցների ներգրավում ծրագրի համաֆինանսավորման նպատակով:

Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետությանը Գյումրի քաղաքում հիմնական Ճանապարհների վերակառուցում և հանրային լուսավորության արդիականացման գործընթացներում, մասնավորապես.

• ճանապարհածածկույթի և մայթերի նորոգում, ինչպես նաև ջրահեռացման ենթակառուցվածքների արդիականացում,
• հետիոտնային նոր տարածքների կառուցում,
• քաղաքային լուսավորության ենթակառուցվածքների վերակառուցում և
• ավտոկայանատեղիների վերաբերյալ ռազմավարության մշակում:

Դրամաշնորհային միջոցներն ուղղվելու են ընտրված ճանապարհների վերակառուցմանը, ներառյալ` մայթերի և ջրահեռացման ցանցերի բարելավմանը, ճանապարհային անվտանգության աշխատանքների իրականացմանը, լուսադիոդային (LED) լուսատուների և փողոցային լուսավորության այլ սարքավորումներi տեղադրմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել