Կառավարությունը կսուբսիդավորի ձկնաբուծությամբ զբաղվողների սարքավորումների 20 տոկոս կանխավճարի 50 տոկոսը |aysor.am|
08:46 - 29 օգոստոսի, 2019

Կառավարությունը կսուբսիդավորի ձկնաբուծությամբ զբաղվողների սարքավորումների 20 տոկոս կանխավճարի 50 տոկոսը |aysor.am|

aysor.am։ Այսօրվա նիստում կառավարությունը որոշեց ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ, որոնցով ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսավարողների կողմից ջրային ռեսուրսների այլընտրանքային օգտագործման ապահովման նպատակով ձեռքբերվող սարքավորումների համար անհրաժեշտ 20 տոկոս կանխավճարի 50 տոկոսը, բայց ոչ ավելի քան 6 մլն դրամը, կսուբսիդավորվի։

Կառավարության մեկ այլ որոշմամբ տրանսպորտային միջոցի մաքսային ձևակերպումից հետո վարորդները, մինչև ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից համապատասխան համարանիշի տրամադրելը, տրանսպորտային միջոցները կվարեն մաքսային մարմինների կողմից տրամադրված «Ժամանակավոր» տեսակի համարանիշներով՝ պահպանելով «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքով սահմանված դրույթները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել