Կառավարությունը բավարարեց մի շարք ընկերութնների ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար:
1. «ԻՐԻՆԱ ԿՈՉՈՅԱՆ» ԱՁ
Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են հագուստի արտադրության մեջ Հրազդան քաղաքում:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 80 մլն դրամի ներդրում, նոր սարքավորումների և մոտ 581 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 35 աշխատատեղ, կստեղծվի ևս 15-20 նոր աշխատատեղ` 70.000-80.000 դրամ միջին աշխատավարձով։
Նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 600 մլն դրամ, որից 450 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 150 մլն դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում:
Արտոնություն ստանալու համար ներկայացված հումքի արժեքը կազմում է 581 մլն 975 հազար դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 49 մլն 536 հազար դրամ:
2. «ԱՆԻՊԼԱՍՏ» ՍՊԸ
Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են սննդի փաթեթավորման համար` պոլիվինիլքլորիդային ինքնակպչուն թաղանթի արտադրության մեջ։
Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 1 մլրդ 390 մլն 216 հազար դրամի ներդրում, որից 298 մլն 39 հազար դրամը արդեն իրականացվել է կապիտալ ներդրումների համար, իսկ մնացած մասը նախատեսվում է իրականացնել հումքի և նյութերի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 33 աշխատատեղ:
Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 20 նոր աշխատատեղ` 150,000 դրամ միջին աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված հումքի արժեքը կազմում է 619 մլն 240 հազար դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 46 մլն 595 հազար դրամ:
3. «ԱՐԻԿՈ-ԳՈՌ» ՓԲԸ
Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կոշիկի և կաշվե պարագաների արտադրության մեջ։
Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 457 մլն 161 հազար դրամի ներդրում, հումքի և նոր սարքավորումների ձեռքբերման համար:
Ներկայումս առկա է 13 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 6-9 նոր աշխատատեղ` 100,000 դրամ միջին աշխատավարձով։
Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 185 մլն դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում:
Արտոնություն ստանալու համար ներկայացված հումքի արժեքը կազմում է 260 մլն 368 հազար դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 13 մլն 18 հազար դրամ:
comment.count (0)