Կառավարությունը բավարարեց մի շարք ընկերութնների ներկայացրած հայտը մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար
07:23 - 22 օգոստոսի, 2019

Կառավարությունը բավարարեց մի շարք ընկերութնների ներկայացրած հայտը մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար

Կառավարությունը բավարարեց մի շարք ընկերութնների ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար:

1. «ԱՖԱ» ՍՊԸ
Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են արգելակման կոճղակների արտադրության մեջ:

Ծրագրի շրջանակում իրականացվելու է 300 մլն դրամի ներդրում` նոր սարքավորումների, հումքի ձեռքբերման և արտադրական տարածքի վերանորոգման համար: Նախատեսվում է ստեղծել 55 նոր աշխատատեղ (1-ին տարում` 20, 2-րդ տարում` 35)՝ 150 հազար դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կազմելու է 770 մլն դրամ, որից 200 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 530 մլն դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 40 մլն դրամի արտադրանքը` երրորդ երկների տարածքում:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 71 մլն 882 հազար 821 դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 6 մլն 194 հազար 771 դրամ:

2. «Լենտեքս» ՍՊԸ
Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են գուլպաների, զուգագուլպաների, տրիկոտաժի արտադրության և թելերի վերամշակման մեջ:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 3-4 մլրդ դրամի ներդրում և ստեղծել 50-60 նոր աշխատատեղ՝ 90 հազար դրամ միջին աշխատավարձով։

Արտադրանքի նախատեսված ծավալները ծրագրի ընթացքում կկազմեն մոտ 4,5 մլրդ դրամ, որից մոտ 1,4 մլրդ դրամը կիրացվի ՀՀ տարածքում, մոտ 3,1 մլն դրամը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2 մլրդ 988 մլն 900 հազար դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 155 մլն 283 հազար դրամ:

3. «ՊՐՈՖ ԱԼ» ՍՊԸ
Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են ալյումինե դռների, պատուհանների և կոնստրուկցիաների արտադրության մեջ:

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում իրականացնել 1 մլրդ դրամի ներդրում: Ներկայումս առկա է 281 աշխատատեղ: Նախատեսվում է ստեղծել նաև 50 նոր աշխատատեղ՝ 280 հազար դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կազմում է 20 մլրդ դրամ, որից 12 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 500 մլն դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 7 մլրդ 500 մլն դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 8 մլրդ 254 մլն 510 հազար դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 822 մլն 984 հազար դրամ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել