Կառավարությունը արտոնություն տվեց 3 ընկերությունների. Կկառուցվի ջերմոց, կարտադրվեն գազի բալոններ և մետաղական սանտեխնիկա |news.am|
10:49 - 30 մայիսի, 2019

Կառավարությունը արտոնություն տվեց 3 ընկերությունների. Կկառուցվի ջերմոց, կարտադրվեն գազի բալոններ և մետաղական սանտեխնիկա |news.am|

news.am։ ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 30-ի նիստում որոշում կայացրեց արտոնություն տրամադրել «Ավալանժ» ընկերությանը:

Մասնավորապես բավարարվեց «Ավալանժ» ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար եւ սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի եւ (կամ) նյութերի նկատմամբ:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ ներդրումային ծրագիրը վերաբերում է ջերմոցի կառուցմանը, ընկերությունը գործում է Արագածոտնի մարզում:

Նախատեսում է ծրագրի շրջանակներում իրականացնել 1,76 մլրդ դրամի ներդրումներ՝ սարքավորումներ ձեռք բերելու համար:

Ծրագրի շրջանակներում կստեղծվի 60 նոր աշխատատեղ՝ 120 հազար միջին աշխատավարձով:

Այս հայտի շրջանակներում, արտոնության առարկա հանդիսացող ապրանքների արժեքը 1,22 մլրդ դրամ է:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը նմանատիպ արտոնություն տրամադրել բարձր ճնշման բալոններ արտադրող «ԳՐԱՆՏ» ընկերությանը:

Ընկերությունը կկատարի 26,7 մլրդ դրամի ներդրում: Ընկերությունը դիմել է կառավարությանը՝ 5,4 մլրդ դրամի ԱԱՀ-ն երեք տարի ժամկետով հետաձգելու հարցով: Ծրագրով նախատեսվում է ստեղծել 190 նոր աշխատատեղ՝ 250 հազար դրամ միջին աշխատավարձով:

Կառավարության մեկ այլ որոշմամբ երեք տարի ժամկետով հետաձգգվեց «Մոեֆֆ գրուպ» ՍՊԸ-ի համար ԱԱՀ վճարումը:

Ընկերությունը նախատեսում է Արմավիրի մարզում զբաղվել չժանգոտվող մետաղից սանտեխնիկայի արտադրությամբ: Ընկերությունը մտադիր է կատարել 14,7 մլրդ դրամի ներդրում: Առաջիկա երեք տարիներին ստեղծվելու են 100 աշխատատեղեր՝ 130 հազար դրամ միջին աշխատավարձով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել