hetq.am։ Կառավարությունը «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամին մոտ 8 միլիոն դրամ տրամադրեց՝ բնականոն գործունեությունը շարունակելու համար։

Կրթության և գիտության նախարարության հաղորդմամբ՝ կրթամշակութային հիմնադրամի առաքելությունն է ուսումնասիրել, ուսուցանել ու հանրայնացնել ազգային երգերն ու պարերը։

Նախարարությունն ու «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամը 2016 թվականի հուլիսին կնքել են փոխըմբռնման հուշագրի, որով հիմնադրամը հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացնում է «Ազգային երգ ու պար» առարկայի ներդրման գործընթաց։