Կառավարության շենքի վերանորոգման համար կծախսվի 124.5 մլն դրամ. վարչապետի աշխատակազմ |tert.am|
08:22 - 30 հոկտեմբերի, 2019

Կառավարության շենքի վերանորոգման համար կծախսվի 124.5 մլն դրամ. վարչապետի աշխատակազմ |tert.am|

tert.am։ ՀՀ կառավարության շենքում ընթացող վերանորոգման աշխատանքների համար 124.5 մլն դրամ է ծախսվել: Այս մասին ասաց վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը:

«Կառավարության շենքում ընթանում են ընթացիկ վերանորոգման աշխատանքներ: Պետական բյուջեից վերանորոգման համար հատկացվել էր 172.8 մլն դրամ: Սակայն մրցակցային եղանակով կազմակերպված գնման գործընթացի արդյունքում կնքած պայմանագրով վերանորոգման աշխատանքների արժեքը կազմել է 124.5 մլն դրամ»,- նշեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել